396.08
7.57
405.65
+24
Եղանակը Երևանում
Հայ

Մի սխրագործության պատմություն. Շավարշ Կարապետյան՝ մենամարտ մահվան հետ

12:18
16 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ուղիղ 45 տարի է լրանում այն օրվանից, երբ լեգենդար հայ մարզիկ, սուզալողի աշխարհի 16-ակի ռեկորդակիր, աշխարհի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը պայքարի բռնվեց մահվան հետ:

Նա արեց անհնարինը. Շավարշը միայնակ 10 մետր խորությունից դուրս բերեց 46 մարդու, ովքեր արգելափակվել էին Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսում: «Կոմսոմոլսկայա պրավդան» զրուցել է մեր օրի հերոսի հետ և վերականգնել աշնանային այն օրվա իրադարձությունները:

Ինչպես է դա տեղի ունեցել

1976 թ.-ի սեպտեմբերի 16-ին Շավարշ Քոչարյանը եղբոր՝ Կամոյի և այլ մարզիկների հետ վերադառնում էր մարզումներից: Այդ ժամանակ տրոլեյբուսը, որում այդ պահին 92 ուղևոր կար, քանդել է արգելապատնեշը և ընկել լիճը:

Շավարշը շտապել էր օգնության: Կրտսեր եղբոր հետ նրանք սուզվել են 12 աստիճան տաքություն ունեցող ջուրը, ապա Շավարշը բաշխել է դերերը՝ նա սուզվում է, իսկ Կամոն բռնում մարդկանց և տեղափոխում նրանց նավակ, որը թիավարում էր նրանց մարզիչը, և այդպես տեղափոխում մարդկանց ափ: Որոշման կայացման, վազքի ընթացքում հագուստը հանելու և դերերը բաշխելու վրա ծախսվում է 5-6 վայրկյանից ոչ ավելի:

Шаварш Карапетян

«Չթողեցի եղբայրս այնտեղ գնա: Եթե չբարձրանայի, նա իմ հետևից կգար: Իմ ապահովագրությունը եղբայրս էր: Իսկ նա ինձ նման սուզալողորդ էր, ինձ զիջում էր ընդամենը միլիվայրկյաններ: Ես հրահանգեցի, որ Կամոյից բացի ուրիշ ոչ ոք ջուրը չմտնի: Մնացածը երեխաներ էին, այսինքն՝ պատանի տղաներ և աղջիկներ: Ես արգելեցի նրանց ջուրը մտնել, քանի որ սովոր էի պատասխան տալ և թիմի, և եղբայրներիս համար», - հիշում է Կարապետյանը:

Մենամարտ մահվան հետ. փրկելով մյուսներին՝ մոռանալով սեփական անձը

Այն ժամանակ Շավարշը բռնվել էր տրոլեյբուսի ձողերից և ոտքերի հարվածով կոտրել պատուհանը: Նրա խոսքով, բախտը բերել է, որ ապակին սովորական էր, այլ ոչ թե՝ հատուկ: «Բախտն այնպես էր բերել», որ երբ լողում էր տրոլեյբուսի մեջ, կտրել է ապակու բեկորների վրա ոտքերը և որովայնը: Դուրս էր հանում մարդկանց մշակված սխեմայով՝ սուզվում էր, բռնում մարդուն, դուրս հանում սրահից, դուրս գալիս ջրի երես, փոխանցում եղբորը, չորս անգամ շունչ քաշում և նորից սուզվում: Նորից, նորից ու նորից:

Իսկ ջրում տարածվում էր նրա վնասված ոտքերից և որովայնից հոսող արյունը: Մի անգամ մոտ էր գիտակցությունը կորցնելուն, սակայն օրգանիզմը ավտոմատ կերպով մոբիլիզացվեց, դուրս լողաց, ուշքի եկավ, իսկ երբ արդեն ջրի մակերեսին էր, իսկ գիտակցությունը տեղը՝ տեսավ, որ ոչ թե մարդու է դուրս բերել, այլ՝ նստարանի դերմանտինով պատված բարձը:

Կյանքի ու մահվան եզրին գտնվելիս հաղթանակ տանելը, կիսագիտակից վիճակում՝ շատ կարապետյանական է: Մի անգամ մրցումներից մեկի մեկնարկից առաջ, 800 մետր հերթափոխից առաջ, մրցակիցներից մեկը թունավորել էր նրա ակվալանգի օդը: Շավարշը լողացել է 700 մետրը, ապա ևս 25-ը և հենց այստեղ բալոնների մեջի օդն ավարտվել է:

Փրկել կամ մահանալ

«Հասկանու՞մ ես, չկա անվախ մարդ, կա հիմար մարդ: Բայց երբ պրոֆեսիոնալիզմը փոխարինում է վախին, այդ ժամանակ անվախ ես դառնում: Սկզբում, իհարկե, վախենում էի… Բայց առաջին սուզումից հետո արդեն վախ չկար, արդեն մարզական բանզդ էր, մրցակցային բնազդը սկսեց աշխատել, այն, ինչ ձեռք էի բերել սպորտում»,- հիշում է Կարապետյանը:

Նա խոստովանեց, որ երկու տարբերակ ուներ: Կամ անել այն, ինչ արեց, կամ մահանալ տեղում, իսկ երրորդ տարբերակ չէր դիտարկվում:

«Իսկ այդ մարզաձևով զբաղվող բոլոր մարզիկների պատիվը՞: Իսկ Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների պատիվը՞: Իսկ ժողովրդի առաջ պատիվն այդ ժամանակ ո՞նց պահես: Լինում է՝ ինքդ քեզ համար ես լողում, լինում ՝ պատասխանատու ես մարդկանց, Հայրենիքի համար»,- ասում է Կարապետյանը:

45 օր կենաց ու մահու միջև՝ ևս մեկ համաշխարհային ռեկորդ

Իսկ հետո Կարապետյանը 45 օր պայքար էր տալիս կենաց ու մահու հետ: 12 աստիճան տաքության ջրում մեկ ժամ գտնվելուց հետո արյան վարակում սկսվեց: Երևանյան լիճ էին լցվում արդյունաբերական թափոններ: Շավարշին միանգամիզ հակաբիոտիկի վեց ներարկում էին կատարում: Իսկ երբ ոտքի կանգնեց 46-րդ օրը, ապա իրեն չճանաչեց հայելու մեջ: Եվ գիտակցեց, որ օրգանիզմում լուրջ փոփոխություններ են կատարվել: Թոքերում խորխ էր հավաքվում, կպումներ էին առաջանում, որոնք թույլ չէին տալիս խորը շունչ վերցնել, և թոքերը լցվում էին ոչ թե օդով, այլ ցավով:

Шаварш Карапетян

Շավարշը հասկացել էր, որ սպորտի մասին պետք է մոռանա: Բայց վերջին ռեկորդը սահմանեց: Կրկին՝ ավտոմատ կերպով: Հեռավորության վերջում աչքերն աստիճանաբար մթնում էին, լողում էր անջատած մտքով: Կամոն նետվեց ջուրը ֆինիշից հետո, բարձրացրեց նրան, պտտեցրեց: Բոլորը կարծում էին, թե այդպես տոնում են հաղթանակն ու ռեկորդը: Իսկ իրականում Կամոն առաջինը հասկացավ, որ եղբայրն ինքնուրույն չի կարողանում բարձրանալ լողավազանի կողեզրին:

Փրկելու սովորություն

Սա մեր լեգենդար հայրենակցի միակ սխրանքը չէ: Վթարից երկու տարի առաջ՝ 1974 թվականի հունվարի 8-ին, տասնյակ մարդկանց է փրկել: Այդ թվում՝ և ինքն իրեն: Մարզիկները վերադառնում էին հին ավտոբուսով, տեղի բնակիչները նույնով գնում էին իրենց գործերով: Ավտոբուսը սկսեց կանգ առնել, վարորդը դուրս եկավ՝ դուռը բաց թողնելով: Մեքենան սկսեց ներքև սահել լեռնային ճանապարհով, որի մի մասը զառիթափ էր, մյուսը՝ ժայռ: Բացի այդ, վարորդն առանձնացրել էր իր խցիկն ուղևորներից: Ինչ-որ վայրկյանների ընթացքում Կարապետյանը կարողացավ խցկվել խցիկ և ուղղել ղեկը՝ ավտոբուսը տանելով դեպի ժայռ: Ավելի ուշ, երբ մասնագետներն ուսումնասիրում էին կատարվածը, փաստեցին, որ դա միակ ճիշտ տարբերակն էր: Ամեն ինչ ավարտվեց ոչ միայն առանց զոհերի, այլ նաև առանց տուժածների:

Իսկ Երևանի տրոլեյբուսի պատմությունից ինը տարի հետո հրդեհ բռնկվեց Մարզահամերգային համալիրում: Եվ գիտե՞ք, թե ով նետվեց այն մարելու: Այո, Շավարշ Կարապետյանը:

Ռուսաստանում երկար տարիներ բնակվող և ինքնիրեն «ռուս ժողովրդի հայ զավակ» անվանող մարզիկը 63 տարեկան է: Բայց հարցին՝ եթե ինչ-որ բան կատարվի, ապա ինչ կանի, նա առանց մտածելու ասում է՝ «Իսկ էլ ինչ պիտի անե՞մ: Բայց: Միայն ոչ ծննդաբերություն, խնդրում եմ: Ոչ մի դեպքում»: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:20
30 Սեպտեմբերի 2022
Փաշինյանը նշեց, թե ինչ պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հիմքում
Փաշինյանը նշեց, թե ինչ պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հիմքում
21:40
30 Սեպտեմբերի 2022
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չեն հրապարակվում զոհերի անուններն Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չեն հրապարակվում զոհերի անուններն Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով
16:17
30 Սեպտեմբերի 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ է անցկացնում ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպումը նախապատրաստելու նպատակով
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ է անցկացնում ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպումը նախապատրաստելու նպատակով
14:36
30 Սեպտեմբերի 2022
Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
Նախօրեին Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
13:02
30 Սեպտեմբերի 2022
Ֆրանսիան աջակցում է հայ–ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման գաղափարին. դեսպան
Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է հայ–ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման գաղափարին
12:46
30 Սեպտեմբերի 2022
«ԳեոՊրոՄայնինգը» շարունակում է համայնքներում համալրել կոմունալ ծառայությունների սպասարկման տեխնիկական պարկը
Նախագծերն իրականացվում են «Ռեսուրսներն ի բարօրություն» կորպորատիվ ծրագրի շրջանակներում, որը կոչված է ապահովելու «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի ներկայության մարզերի կայուն զարգացումը
11:23
30 Սեպտեմբերի 2022
Հայտնի են դարձել սեպտեմբերի 28–ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեք հայ զինծառայողների մահվան հանգամանքները
Հայտնի են դարձել սեպտեմբերի 28–ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեք հայ զինծառայողների մահվան հանգամանքները
10:02
30 Սեպտեմբերի 2022
Ժամը 09:00-ի դրությամբ սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է.ՊՆ
Ժամը 09:00-ի դրությամբ սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է.ՊՆ
09:48
30 Սեպտեմբերի 2022
ԳՇ պետի տեղակալը նշել է, թե որտեղ են ամենամեծ տարածքային կորուստներն Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքով
ԳՇ պետի տեղակալը նշել է, թե որտեղ են ամենամեծ տարածքային կորուստներն Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքով
19:37
29 Սեպտեմբերի 2022
«Բացահայտեք Հայաստանը երկնքից». Հայաստանում հոկտեմբերին օդապարիկների փառատոն կանցկացվի
Հայաստանում հոկտեմբերին օդապարիկների փառատոն կանցկացվի
14:53
29 Սեպտեմբերի 2022
ՀՀ–ում պլանային վարժական հավաքներ կանցկացվեն
ՀՀ–ում պլանային վարժական հավաքներ կանցկացվեն
14:18
29 Սեպտեմբերի 2022
Փաշինյանը լուծում է առաջարկում Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների իրավիճակում
Փաշինյանը լուծում է առաջարկում Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների իրավիճակում