416.22
4.82
386.25
+25
Եղանակը Երևանում
Հայ

Մելիքյանը ներկայացրել է հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի ձերբակալության պատճառներն ու մեխանիզմները (ՎԻԴԵՈ)

21:07
15 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է նախօրեին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանի ձերբակալության հետ կապված որոշ դրվագներ:

Մելիքյանը տեղեկացրել է, որ ձերբակալությանը, որը տեղի է ունեցել Սամսոնյանի տան բակում, մասնակցել է մի քանի տասնյակ ոստիկան, ընդ որում Սամսոնյանն ինքը պատրաստվում էր ներկայանալ քննիչին, քանի որ կանչվել էր հարցաքննության:

Մելիքյանի խոսքով, Սամսոնյանն առաջինն է, ում ձերբակալել են ծանր վիրավորանք հասցնելու համար:

Загружается новость ... "Лево"

Քաղաքական աստառ

Մելիքյանը պարզաբանել է, որ իրավիճակն ամբողջացնելու համար պետք է հասկանալ, որ թե ինչ ժամանակներում է այս ամենը տեղի ունենում:

«Այս ամենը տեղի է ունենում, երբ մեր արտաքին քաղաքական դաշտում ստեղծվել է խայտառակ իրավիճակ, երբ իրականացվում է Թուրքիայի վիլայեթ դառնալու գործընթաց, դրսից մարդիկ են գալիս և ասում, որ Թուրքիան և Ադրբեջանը մեզ համար սպառնալիք չեն ներկայացնում: Ես այս ամենում տեսնում եմ լուրջ ռիսկեր, զգում եմ, որ ինչ-որ բան է նախապատրաստվում: Եվ այս պայմաններում ամենախայտառակ ձևով ձերբակալվում է Նարեկ Սամսոնյանը...Պետք է հասկանալ, որ այս ամենը պատահական չէ», -ասել է նա:

Իրավապաշտպանն ավելացրել է, որ տեղի է ունենում գործընթաց, որը հետապնդում է մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակ:

Վիրավորանք՝ վիրավորանքին ի պատասխան

Նա նշել է, որ Սամսոնյանի կոշտ արտահայտությունները Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հասցեին, որն էլ հայց է ներկայացրել վիրավորանքի համար, եղել են պատասխան մի շարք հեգնական հայտարարություններին և հրրապարակումներին, որոնք հասցեագրվել են Սամսոնյանին «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների, այդ թվում՝ Խաժակյանի կողմից:

«Դրանք պարունակում էին վիրավորական, զրպարտող և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն Սամսոնյանի մասին: Նա վիրավորվել է և իր վիրավորանքին ի պատասխան՝ օգտագործել է այդ բառը (հայհոյանք, որը նաև 20-րդ դարի հայտնի ֆրանսիացի ֆանտաստի ազգանունն է, խմբգր.)», - պարզաբանել է նա:

Մելիքյանը նշեց, որ ներկա է եղել հանդիպմանը, որին մասնակցել են երկու կողմերը, որի նպատակն է միջադեպը հասցնել խաղաղ հանգուցալուծման:

«Այդ հանդիպման ժամանակ հայտարարեցի, որ այս գործընթացը չունի որևէ իրավական հեռանկարներ», - ընդգծել է նա:

Մելիքյանը նաև հիշեցրել է, որ Խաժակյանը, ժամանակին լինելով պատգամավոր, դեմ է եղել ծանր վիրավորանք հասցնելու համար տուգանքների մասին «Իմ քայլը» իշխող խմբակցության օրինագծին՝ պնդելով, որ դա սահմանափակում է խոսքի ազատությունը և հնարավորություն է տալիս ռեժիմին զսպեցնելու ընդդիմախոսին:

ՀՀ ԱԺ–ն 2021թ.–ի հուլիսի 30–ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որը նախատեսում է տուգանք ծանր վիրավորանք հասցնելու համար։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:48
24 Մայիսի 2023
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի չափով վնաս է պատճառվել
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի վնաս է պատճառվել
14:23
24 Մայիսի 2023
«Ուզում եմ նայել աչքերի մեջ»․ ԱԺ-ում թեժ իրավիճակ է (ՎԻԴԵՈ)
ԱԺ նիստում այսօր իրավիճակը կտրուկ սրվեց, քաշքշուկ սկսվեց ընդդիմադիր և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև․ ՎԻԴԵՈ
13:09
24 Մայիսի 2023
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են or
11:01
24 Մայիսի 2023
ԱՄՆ–ն նախատեսում է Հայաստանում կառուցել փոքր միջուկային ռեակտորներ
ԱՄՆ–ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի մյուս պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը` հասնելով Ռուսաստանից և Չինաստանից այդ երկրների էներգետիկ անկախության ամրապնդման
09:37
24 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. ջրամատակարարումը կդադարեցվի 20 րոպեից
09:37
24 Մայիսի 2023
Գինու փառատոն՝ Կովկաս պանդոկի 20 ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
Այս անգամ գինու սիրահարները հավաքվել էին Հանրապետության 82 հասցեում, ոչ միայն գինու համտեսի, այլև տոնելու սիրված պանդոկի 20 ամյակը: Կովկաս պանդոկը հիմնադրել են Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները. ՎԻԴԵՈ
20:11
23 Մայիսի 2023
Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է. փաստաբանները հայտարարություն են տարածել
Փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը հայտարարել են, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է
19:07
23 Մայիսի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
18:14
23 Մայիսի 2023
ԵՊՀ 15 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում (ՎԻԴԵՈ)
Մայիսի 19-ին Բիբլոս Բանկ Արմենիան և Երևանի պետական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում Բանկը կտրամադրի կրթաթոշակներ և ուսման վարձի փոխհատուցում բուհում սովորող և բարձր առաջադիմություն ցուցաբերած 15 ուսանողի. ՎԻԴԵՈ
13:48
23 Մայիսի 2023
Կհստակեցվի կրթության հիմքով զորակոչից տարկետման վարչարարությունը
ԱԺ նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը
12:43
23 Մայիսի 2023
Որտե՞ղ կանցկացվեն միասնական քննությունները. հրապարակվել է քննական կենտրոնների ցանկը
Որտե՞ղ կանցկացվեն միասնական քննությունները. հրապարակվել է քննական կենտրոնների ցանկը
12:12
23 Մայիսի 2023
Transavia–ն գործարկում է Մարսել–Երևան–Մարսել չվերթը
Transavia ավիաընկերությունը գործարկում է նոր ուղղություն դեպի Ֆրանսիա