418.64
4.84
386.91
+19
Եղանակը Երևանում
Հայ

Մեղադրանք է առաջադրվել պաշտպանության ևս մեկ նախկին նախարարի. դատախազությունը պահանջում է կալանք

18:42
09 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. 2016-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ.Ս.-ն 2018 թվականի հունվարին Նախարարության հաշվեկշռում գտնվող, Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Արդյունքում` էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Դատախազական հսկողությամբ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ Նախարարության հաշվեկշռում ընդգրկված վերը նշված շենքից բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով 71 բնակարան հատկացնելու նպատակով, 2018 թվականի հունվարի 18-ի նիստին ընդառաջ, ի պաշտոնե տիրապետելով «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության՝ 2007թ. մարտի 7-ի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված Նախարարության հաշվեկշռում գտնվող բնակելի տարածություններն անհատույց օգտագործման տրամադրելու պայմաններին, ընթացակարգերին ու առաջնահերթություններին, անտեսելով հիշյալ որոշմամբ հաստատված կարգի պահանջները, Նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև Նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձանց:

Հանձնարարությունը հիմք ընդունելով՝ Հանձնաժողովը կայացրել է ակնհայտ ապօրինի որոշում, որի արդյունքում նշված շենքից անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են հատկացվել Երևան քաղաքում բնակարանային ապահովման կարիք ունեցող զինծառայողների հաշվառման ցուցակներում ավելի ուշ ընդգրկված ու բնակարանային հաշվառման մեջ չգտնվող զինծառայողների և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող անձանց, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Մասնավորապես, Նախարարության համակարգի բնակարանային ապահովման իրական կարիք ունեցող բազմաթիվ շահառուներ, տարիներ շարունակ ընդգրկված լինելով բնակարանային հաշվառման ցուցակներում՝ զրկվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց սոցիալական պաշտպանության ապահովման՝ անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ ձեռք բերելու օրինական և օրենքով երաշխավորված իրավունքից, իսկ Նախարարությունը զրկվել է իր հաշվեկշռում գտնվող բազմաթիվ բնակարաններն անհատույց օգտագործման տրամադրելու, դրանք Նախարարության կարիքների համար օգտագործելու, հետևաբար նաև՝ զինծառայողների սոցիալական ապահովության խնդիրներն արդյունավետ իրագործելու իրական հնարավորությունից:

2023 թվականի փետրվարի 8-ին քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշումներ են կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), իսկ ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. վերջիններին ներկայացվել է մեղադրանք:

Միաժամանակ, մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նշենք, որ նախօրեին ԱԺ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդում հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:27
23 Մայիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ  
20:39
22 Մայիսի 2023
Զոհված զինծառայողների ծնողները շարունակում են անժամկետ նստացույցը Երևանում
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են նստացույցը կառավարության շենքի մոտ
19:10
22 Մայիսի 2023
Ցանկացած ադրբեջանցի, որը մոլորվելու հետևանքով կհայտնվի Հայաստանում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին
Փաշինյանը հայտարարել է, որ ցանկացած ադրբեջանցի, որը մոլորվելու հետևանքով կհայտնվի Հայաստանում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին
15:36
22 Մայիսի 2023
Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել
Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանի օրակարգից դուրս չի եկել
14:08
22 Մայիսի 2023
Ադրբեջանի 86600 քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ Ադրբեջանի 86600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ–ն պատրաստ է ճանաչել, և իր ընկալմամբ` Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
12:56
22 Մայիսի 2023
Որդուս չեմ հորդորել հրաժարվել բողոքից. վարչապետը`Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի մասին (ՎԻԴԵՈ)
Որդուս չեմ հորդորել հրաժարվել բողոքից. վարչապետը`Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի մասին. ՎԻԴԵՈ
11:37
22 Մայիսի 2023
Որքա՞ն ժամանակ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու և Երևանը ծխից ազատելու համար. մեկնաբանում են քաղաքապետարանից (ՎԻԴԵՈ)
Արդեն 5–րդ օրն է` Նուբարաշենի աղբավայրն այրվում է` ծխի քուլաներով պատելով Երևանը
11:03
22 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում, այդ թվում` գրեթե ողջ կենտրոնում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում, այդ թվում` գրեթե ողջ կենտրոնում
10:22
22 Մայիսի 2023
Կանխվել է Իրանից ՀՀ 10կգ հերոինի, մարիխուանայի, մեթամֆետամինի ու զենքի ներկրումը (ՎԻԴԵՈ)
Կանխվել է Իրանից ՀՀ 10կգ հերոինի, մարիխուանայի, մեթամֆետամինի ու զենքի ներկրումը. ՎԻԴԵՈ
10:11
22 Մայիսի 2023
Հայաստանը երկրորդ անգամ դիմել է Հաագայի դատարան Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով
Հայաստանը երկրորդ անգամ է դիմել Հաագայի դատարան Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով
22:35
20 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց, նրա աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց մեկ ամսով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի  առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում
14:41
20 Մայիսի 2023
Ուշադրություն, հարգելի բաժանորդներ
Ուշադրություն, հարգելի բաժանորդներ. նախօրեին չարտոնված մուտքի փորձ է կատարվել newsarmenia.am կայք