ԱԺ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդում հարուցել Սեյրան Օհանյանի նկատմամբ

08.02.2023, 16:22
ԱԺ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդում հարուցել Սեյրան Օհանյանի նկատմամբ
ԱԺ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդում հարուցել Սեյրան Օհանյանի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ–ն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած երեք միջնորդագրերը, ըստ որոնց համաձայնություն է տրվում հանրային քրեական հետապնդում հարուցել պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ։

Քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նա նշեց, որ միջնորդագրերից 2-ի համար քվեարկությանը մասնակցել է ԱԺ 107 պատգամավորներից 68-ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել: Միջնորդագրերից մյուսի քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:
Բաբայանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգմավոր չունեն գաղտնիության թույլտվություն, դրա համար չեն մասնակցել:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրվում է զորամասերի հոտարածքներն ապօրինի վաճառելու մեջ։–0–