554.61
6.7
476.47
+9
Եղանակը Երևանում
Հայ

Մահացել է լեգենդար երաժիշտ Ջիվան Գասպարյանը

13:02
06 Հուլիսի 2021
© Լուսանկարը՝ Jivan Gasparyan Jr./Facebook

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 93 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ դուդուկահար , կոմպոզիտոր, հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ջիվան Գասպարյանը։

Այս մասին ահայտնել է լեգենդար երաժշտի թոռը` Ջիվան Գասպարյան կրտսերը Facebook–յան իր էջում։

«Շատ մեծ ցավովեմ գրում իմ մեծ կորստի մասին։ Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի», – գրել է նա։

Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլագ գյուղում 1928 թվականին։ 

Դժվար մանկություն է ունեցել քանի որ մայրը վաղ էր մահացել և հայրը Երկրորդ Համաշխարհային Պատերազմում զինվոր է եղել։ Այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։ 

Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի։ 1947 թվականին մեկնել է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետ, որտեղ համերգից հետո Ստալինից ստացել է Պոբեդա ժամացույց։ 1949 թվականին միացել է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին, և իր առաջին մասնագիտական հանդիսումը որպես մենակատար եղել է Երևանյան երաժշտասիրական նվագախմբի հետ, քանի դեռ նոտաները կարդալ չգիտեր։ 1956 թվականին ստացել է առաջին մրցանակը, 1959 թվականին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ Միջազգային փառատոնում՝ ՄԱԿԳՄի (UNESCO) հովանավորության տակ։ Նույն մրցույթին մասնակցելով, 1962 թվականին ստացել է արծաթե մեդալ, 1973 թվականին՝ բրոնզե, 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։ 1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Նույն թվականին Բրայան Ինոն, պատահաբար լսելով երաժշտապետի ներկայացումը Մոսկվայում, որոշել է նրան Լոնդոն հրավիրել։ Պիտեր Գաբրիելը նրա նվագը օգտագործել է Մարտին Սկորսեզեի ֆիլմում՝ «Քրիստոսի վերջին գայթակղությունը»։

Ջիվան Գասպարյանը Համագործակցել է Կրոնոս Կվարտետի և Լոս Անջելեսի Երաժշտասիրական Օրկեստրայի հետ։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։ Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:33
21 Հոկտեմբերի 2021
Մահացել է «ԱԼՄ հոլդինգի» հիմնադիր Տիգրան Կարապետյանը
Մահացել է «ԱԼՄ հոլդինգի» հիմնադիր Տիգրան Կարապետյանը
16:26
21 Հոկտեմբերի 2021
Աշոտյանին կձերբակալե՞ն, Տիգրան Կարապետյանը ծայրահեղ ծանր վիճակում է. ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Աշոտյանին կձերբակալե՞ն, Տիգրան Կարապետյանը ծայրահեղ ծանր վիճակում է. ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:37
21 Հոկտեմբերի 2021
Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30–50%–ով
Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30–50%–ով
15:01
21 Հոկտեմբերի 2021
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցին
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցին
12:31
21 Հոկտեմբերի 2021
Վարոս Սիմոնյանն ազատվել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից, նրա փոխարեն նոր նշանակում է կատարվել
Վարոս Սիմոնյանն ազատվել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից, նրա փոխարեն նոր նշանակում է կատարվել
12:12
21 Հոկտեմբերի 2021
Երևան–Գյումրի ճանապարհին գրանցված խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից 4–ի վիճակը ծանր է, 2–ինը`ծայրահեղ ծանր.ԱՆ
Երևան–Գյումրի ճանապարհին գրանցված խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից 4–ի վիճակը ծանր է, 2–ինը`ծայրահեղ ծանր
11:05
21 Հոկտեմբերի 2021
Հակառեկորդը շարունակվում է.Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2603 նոր դեպք, 827մարդ առողջացել է, 32 մարդ մահացել է
Հակառեկորդը շարունակվում է.Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2603 նոր դեպք, 827մարդ առողջացել է, 32 մարդ մահացել է
21:23
20 Հոկտեմբերի 2021
Սուրենյանը պարզաբանում է ներկայացրել առաջիկա օրերին սպասվող ցրտահարությունների կապակցությամբ
Սուրենյանը պարզաբանում է ներկայացրել առաջիկա օրերին սպասվող ցրտահարությունների կապակցությամբ
15:31
20 Հոկտեմբերի 2021
Ջրի սակագինը կարող է դառնալ 200 դրամ. «Վեոլիա ջուր»-ը ավելի մեծ չափով բարձրացման հայտ է ներկայացրել
Ջրի սակագինը կարող է դառնալ 200 դրամ. «Վեոլիա ջուր»-ը ավելի մեծ չափով բարձրացման հայտ է ներկայացրել
14:51
20 Հոկտեմբերի 2021
Փաշինյանը հիստերիայի մեջ է, Առուշանյանին քաշում է իր կողմը, Ավինյանի գլխին սև ամպեր են կուտակվել.ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հիստերիայի մեջ է, Առուշանյանին քաշում է իր կողմը, Ավինյանի գլխին սև ամպեր են կուտակվել.ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:19
20 Հոկտեմբերի 2021
Ջերմաստիճանի կտրուկ նվազում է կանխատեսվում, սպասվում են ցրտահարություններ
Ջերմաստիճանի կտրուկ նվազում է կանխատեսվում, սպասվում են ցրտահարություններ
13:53
20 Հոկտեմբերի 2021
Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով
Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով