+8
Եղանակը Երևանում
Հայ

Մակրոնն ապրիլի 24–ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

10:50
06 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է ապրիլի 24–ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Մակրոնը` ելույթ ունենալով Ֆրանսիայում կազմակերպված Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Ֆրանսիայի նախագահի խոսքով, Ֆրանսիան «1915թ.–ից ցեղասպանությունն անվանում է հենց ցեղասպանություն, հանցագործություն մարդկության, քաղաքակրթության դեմ, որը երկար պայքարից հետո 2001թ.–ին օրենքով ճանաչվեց ցեղասպանություն»։

«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է։ Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողության մի մասն է, այդ հիշողությունը պետք է հարգվի մեր հանրապետությունում։ Ես ձեզ հետ միասին ողջ ուժով պայքարելու եմ ժխտման ցանկացած ձևերի դեմ, որը վիրավորում է զոհերի հիշատակն ու ողջ մնացածների արժանապատվությունը», – ավելացրել է նա։

«Հիմա Թուրքիայի նախագահը չի կիսում...Ֆրանսիայի տեսլականն ու մեր արժեքներն այս համատեքստում», – հայտարարել է Մակրոնը։ Նա ընդգծել է, որ «նախագահ Էրդողանն ամբողջ թուրք ժողովուրդը չէ» և խոստացել է շարունակել երկխոսությունը պատմական փաստերը տեղ հասցնելու նպատակով։

«Եվ այսօր, երբ մենք կազմակերպում ենք խաղաղության համաժողով, ես ձեզ հստակ ասում եմ...Ֆրանսիայի նախագահի ամբողջ պատասխանատվությունը Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելն է», – նշել է Մակրոնը։

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 2001թ.–ի հունվարի 29–ին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Չեխիայի խորհրդարանը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը և այլ երկրների խորհրդարաններ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:02
21 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում․ Անդրանիկ Քոչարյան
ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում
15:49
21 Մարտի 2024
Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30% աճ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ)  վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ  կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ
13:58
21 Մարտի 2024
Մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել
Հայաստանում մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել
13:53
21 Մարտի 2024
Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն
12:25
21 Մարտի 2024
Հայաստանը տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրն է․ վարկանիշ
Հայաստանը համարվել է տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրը
11:54
21 Մարտի 2024
Քաղաքաշինության կոմիտեն նոր նախագահ ունի
Քաղաքաշինության կոմիտեն նոր նախագահ ունի
09:36
21 Մարտի 2024
Փաշինյանը նշել է 4 գյուղերի մոտ գտնվող տարածքները, որտեղից պատրաստ է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը
Փաշինյանը նշել է 4 գյուղերի մոտ գտնվող տարածքները, որտեղից պատրաստ է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը
11:49
20 Մարտի 2024
Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը մեկ տարում ավելացել է 112%–ով․ ՔԿ
ՔԿ–ն ահազանգում է․ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը մեկ տարում ավելացել է 112%–ով
11:32
20 Մարտի 2024
«Գիժ մարտ»․ Հայաստանում իսկական ձմեռ է (ՎԻԴԵՈ)
«Գիժ մարտ»․ ձմեռը վերադարձել է Հայաստան. ՎԻԴԵՈ
09:42
20 Մարտի 2024
Մոտ ենք նոր գործընկերային ծրագրի համաձայնեցմանը. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը` Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում հեռանկարների մասին
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանն ու ՆԱՏՕ–ն մոտ են նոր գործընկերային ծրագրի համաձայնեցմանը
14:21
19 Մարտի 2024
Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանցի զինված ծառայողներ․ Թաթոյանը՝ Տավուշի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Թաթոյանը զգուշացրել է, որ վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը