Լարսի անցակետը ժամանակավոր փակ կլինի բեռնատարների համար

24.05.2019, 20:21
Լարսի անցակետը ժամանակավոր փակ կլինի բեռնատարների համար:
Լարսի անցակետը ժամանակավոր փակ կլինի բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի։ Այս մասին հաղորդում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։  

«Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ անցակետի վրացական հատվածում Վրաստանի անկախությանը նվիրված տոնական միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 26-ին՝ ժամը 05։00-19։00-ն, Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–