Կարապետյանն ու Շոյգուն քննարկել են հայ–ադրբեջանական սահմանային իրադրությունը

12.10.2021, 10:58
Կարապետյանն ու Շոյգուն քննարկել են հայ–ադրբեջանական սահմանային իրադրությունը
Կարապետյանն ու Շոյգուն քննարկել են հայ–ադրբեջանական սահմանային իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 11-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–