ԿԸՀ–ն ներկայացրել է 16 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի տվյալները

24.06.2021, 22:00
ԿԸՀ–ն ներկայացրել է 16 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի տվյալները
ԿԸՀ–ն ներկայացրել է 16 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի տվյալները

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր թիվ 9, 23, և 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:

Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:

Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 16 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում 4 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 1-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Վերահաշվարկի արդյունքում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տված ձայների թիվը կրճատվել է 5–ով, ձայնով նվազել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ձայների թիվը, 2 ձայնով կրճատվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքին օգտին տված ձայների թիվը։

Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին տված ձայների թիվն ավելացել է 20–ով։–0–