ԿԸՀ–ն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները։
Էլեկտրոնային քվեարկությունը, օրենսդրության համաձայն, մեկնարկել է ընտրություններից 9 օր առաջ` հունիսի 11–ին տեղական ժամանակով ժամը 08։00–ին։ Քվեարկությունը տևել է մինչև հունիսի 13–ը ժամը 20։00–ն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցակի համաձայն, էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք է ստացել 650 մարդ։ Նրանցից 287–ը Հայաստանի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների ծառայողներ են և նրանց ընտանիքի անդամները, ովքեր չափահաս են և ունեն քվեարկելու իրավունք, 363–ը երկարատև գործուղումներում կամ արտասահմանում ուսում ստացող զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ։
Ինչպես տեղեկացրեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել է 500 մարդ, 45 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
Արդյունքների համաձայն, առավել թվով ձայներ է ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` 163 ձայն, «Հայաստան» դաշինքը` 135 ձայն, Հայ ազգային կոնգրեսը` 43 ձայն։
Մուկուչյանի ներկայացրած տվյալներով, մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Արդար Հայաստան – 1 ձայն
Միասնական Հայրենիք – 1 ձայն
5165 ազգային պահպանողական շարժում – 12 ձայն
«Լուսավոր Հայաստան» –14 ձայն
ՔՈ – 2 ձայն
Մեր տունը Հայաստանն է – 2 ձայն
«Հանրապետություն» կուսակցություն – 17 ձայն
«Հայոց Հայրենիք» կուսակցություն – 4 ձայն
«Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն – 4 ձայն
«Պատիվ ունեմ» դաշինք – 14 ձայն
«Հայաստան» դաշինք – 135 ձայն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը – 163 ձայն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանճ – 3 ձայն
«Հայ ազգային կոնգրես» – 43 ձայն
Շիրինյան Բաբաջանյան – 3 ձայն
«Վերելք» – 14 ձայն
«Ազատական» – 12 ձայն
«Ինքնիշխան Հայաստան» – 3 ձայն
Ընտրությունների մասին
Հայաստանում հունիսի 20–ին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 38 ընտրական տեղամասերում գործում էին 2008 ընտրատարածքներ, քվեարկությունը մեկնարկել է տեղական ժամանակով 08։00–ին և ավարտվել է 20։00–ին։
ԿԸՀ–ի տվյալներով, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ներառված է 2մլն 593 հազար 572 ընտրող։
Ընտրություններին մասնակցում է 4 դաշինք և 21 կուսակցություն։ Դրանք են «Արդար Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային–քրիստոնեական կուսակցությունը, «Ազատություն» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Միասնական Հայրենիքը», «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը, «Ազատ Հայրենիք» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, «Շիրինյան–Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը», «Ազգային օրակարգ» կուսակցությունը, «Վերելք» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը, «Ազգային–ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։–0–