Ժամանակավորապես կդադարեցվի Իսակով պողոտա-Բաբաջանյան փողոց հանգույցի երթևեկը (ՍԽԵՄԱ)

20.05.2021, 16:42
Ժամանակավորապես կդադարեցվի Իսակով պողոտա-Բաբաջանյան փողոց հանգույցի երթևեկը.ՍԽԵՄԱ
Ժամանակավորապես կդադարեցվի Իսակով պողոտա-Բաբաջանյան փողոց հանգույցի երթևեկը (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Իսակով պողոտա-Բաբաջանյան փողոց հանգույցի երթևեկությունը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ-ի մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին ժամը 6.00-ից մինչև 12.00 փակ է լինելու Իսակով պողոտան՝ Իսակով պողոտա-Բաբաջանյան փողոցի հանգույցում:

«Ճանապարհահատվածի տվյալ մասում փակցվել է նաև վարորդներին իրազեկող վահանակ։ Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–