440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Իշխանական ՀԺ-ն մեղադրել է Մարությանին ընդդիմության հետ կապերի մեջ․ քաղաքապետարանից թերթն անվանել են «դեղին մամուլ»

22:11
13 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ վերջին մեկ օրում թեժ կրքեր են բորբոքվել։

2018թ․-ին Մարությանն ընտրվել է Երևանի քաղաքապետ «Իմ քայլը» դաշինքից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական աջակցությամբ։ Փաշինյանի և Մարությանի հարաբերություններում ճեղքեր առաջացան Արցախյան պատերազմից հետո, երբ քաղաքապետը հեռացավ իրեն աջակցող քաղաքական ուժից։ Բազմիցս շրջանառվում էին խոսակցություններ Մարությանի հնարավոր հրաժարականի մասին, խոսվում էր, որ իշխանությունները մտադիր են քաղաքապետի նոր թեկնածու առաջադրել։

Իշխանական թերթի հոդվածը

Նախօրեին ուշ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի կայքում, որի խմբագիրն էր գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ հիմա այն գլխավորում է Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտնվել էր հոդված «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ։  

Հոդվածում նշվում է, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատերազմի ավարտից հետո Մարությանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին և խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ:

Այժմ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, Մարությանը իր քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով նաև սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, որը նույնպես Ամարասի Արթուրի սանիկն ու մտերիմ ընկերն է:

«Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Հատկանշական է, որ նրա հետ հանդիպումից հետո Մարությանի նկատմամբ շատ լոյալ դիրք են գրավել նաև Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները», - նշվում է հոդվածում։

Քաղաքապետարանի արձագանքը

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը չցանկացած մեկնաբանել Մարությանի մասին հոդվածը՝ նշելով, որ դա բամբասանք է։

«Վերջին երեք տարիների ընթացքում դեղին մամուլը Երևանի քաղաքապետի անձի ու գործունեության մասին ինչ ասես գրել է։ Ձեր մեջբերած հոդվածը դրանցից մեկն է, ոչ մի արտառոց բան չկա։ Ես իսկ դեղին մամուլի բամբասանքները չեմ մեկնաբանում», - հայտարարել է Կարապետյանը Panorama-ին։

Արձագանքելով այն հարցին, որ խոսքը այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի մասին է՝ Կարապետյանը նշել է․ «Ես որևէ այլ մեկնաբանություն այդ հարցի հետ կապված չունեմ»։

Իրականությու՞ն, թե ֆանտաստիկա

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ևս անդրադարձել է «Հայկական ժամանակ» կայքում հրապարակված հոդվածին։

«Առհասարակ, կարծում եմ՝ ԶԼՄ-ն, երբ նման տեսակ գնահատաականներ է հնչեցնում, պետք է որ ելակետը լինի փաստական հանգամանքը, ոչ թե ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը», - մեջբերում է Վարդևանյանի խոսքերը aysor.am-ը։

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ Վարդևանյանն ավելացրել է, որ եթե լիներ նման հանդիպում, հանրությունը տեղեկացված կլիներ։

Հ․Գ կամ «անհավանական» համընկնում

Այսօր վաղ առավոտյան Երևանի քաղաքային տրանսպորտի աշխատանքը կաթվածահար էր եղել։ Կանգառներում կուտակումներ էին, քաղաքացիները ժամերով տրանսպորտ էին սպասում։

Քաղաքապետարանից պարզաբանեցին, որ առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։ Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։ Կեսօրից հետո ավտոբուսների վարորդները հայտարարեցին, որ իրենց պահանջների մեծ մասն ընդունվել է, և նրանք վերսկսել են աշխատանքը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը