Հրապարակվել են տեղեկություններ Լարսում տիրող իրավիճակի մասին
28.06.2022,
11:44
Հրապարակվել են տեղեկություններ Լարսում տիրող իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկություններ է հայտնում Լարսում տիրող իրավիճակի մասին։
Ինչպես հայտնել էինք նախօրեին, Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
«Վրաստանի պատկան մարմինների կողմից իրականացված ինտենսիվ վերականգնողական աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–