Հինգշաբթի` նոյեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
08 Նոյեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` նոյեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ գլխավորությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ վերջինիս պաշտպանների միջնորդությունը։
Երևանում անժամկետ նստացույց է սկսվել` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Միաժամանակ Արայիկ Հարությունյանը կառավարության նիստից հետո փորձեց պարզաբանել ստեղծված իրավիճակը։
Արցախում զինծառայողի մահվան փաստով ձերբակալվել է նրա ծառայակիցը։
Արծվիկ Մինասյանը հարցաքննվել է` որպես վկա. ՔԿ–ն պարզաբանում է ներկայացրել։–0–
Մակունցն ասում է, որ «Իմ քայլը» պատրաստ է աջակցել ընդդիմությանը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախի պատերազմին առնչվող հանգամանքները