Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը կրկին մերժեց պաշտպանների միջնորդությունը
07.11.2019,
12:09
Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը կրկին մերժեց պաշտպանների միջնորդությունը:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Այսօր՝ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ գլխավորությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ վերջինիս պաշտպանների միջնորդությունը։–0–