Հինգշաբթի` նոյեմբերի 28–ի առավել ուշագրավ նորությունները
29.11.2019,
08:00
Ներկայացնում ենք հինգշաբթի` նոյեմբերի 28–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` նոյեմբերի 28–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանում գազի գինը չի բարձրանալու մինչև 2020թ.–ի ապրիլի 1–ը։
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։
- Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության Երևանի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։
- Քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
- Քննչական կոմիտեից հայտնում են, որ 43–ամյա կին է ձերբակալվել երեխաների առքը կազմակեպելու փորձի կասկածանքով։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին։ Նա մարտահրավեր է նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին։
- ՀԱՊԿ առաջնորդները 2020թ–ի հունվարի 1–ից հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում։–0–