Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՀՔԾ

28.11.2019, 18:03
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«ՀՀ քրեական դատավարության 203–րդ հոդվածի 1–ին մասին համապատասխան, Կոստանյանին առաջարկվել է 48 ժամում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին`մեղադրանք առաջադրելու համար, սակայն Կոստանյանը դա այդպես էլ չի արել», – ասաց Օհանջանյանը։

Նրա խոսքով, քննիչն արդեն միջնորդություն է ներկայացրել դատարան Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու համար։–0–