Հայտնի են Երասխ համայնքի ղեկավարի վիրավորվելու մանրամասները Ադրբեջանի փոխհրաձգության հետևանքով

20.07.2021, 13:48
Հայտնի են Երասխ համայնքի ղեկավարի վիրավորվելու մանրամասները Ադրբեջանի փոխհրաձգության հետևանքով
Հայտնի են Երասխ համայնքի ղեկավարի վիրավորվելու մանրամասները Ադրբեջանի փոխհրաձգության հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Ռաֆիկի Օղիկյանի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատի մարզի Երասխ գյուղի վարչական շրջանի ղեկավար Ռադիկ Ռաֆիկի Օղիկյանը, գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք՝ աջ բազկի շրջանում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով (մահափորձ):

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:–0–