ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Սահմանադրական դատարանը երեքշաբթի ուսումնասիրել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի (Խափանման միջոց կիրառելու հիմքերը) և 35-րդ հոդվածի (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը» և որոշումը կհրապարակի սեպտեմբերի 4–ին։
Загружается новость ... "Лево"
Սահմանադրական իրավունքի մասնագետ Արամ Վարդևանյանը, որը ՍԴ–ում ներկայացնում է Քոչարյանի շահերը, նշեց, որ եզրակացությունը ստանալուց հետո կորոշվեն պաշտպանական խմբի հետագա գործողությունները։
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն իր հերթին հայտնեց, որ որոշումը Քոչարյանի օգտին չի նշանակում, որ քրեական հետապնդումն ավտոմատ կերպով դադարեցվում է, այլ միայն նշանակում է, որ այս հոդվածներով ավելի վաղ ընդունված բոլոր որոշումները պետք է վերանայվեն։
«Հասարակության շրջանում կան որոշակի (սխալ, խմբգր.) պատկերացումներ։ Հիմա Սահմանադրական դատարանը չի ուսումնասիրում ազատ արձակման հարցը։ Մարդիկ պետք է դա ճիշտ հասկանան», – ասաց նա։–0–