ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան մեկնող Air Armenia ավիաընկերության ինքնաթիռը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։
«Ժամը 11։07–ին պահեստային օդանավակայանում վայրէջք է կատարել Air Armenia ավիաընկերության օդանավը, որը կատարում էր Երևան–Վնուկովո չվերթը։ Վայրէջքը կատարվել է տեխնիկական պատճառներով», – նշել է գործակալության զրուցակիցը։
Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով, ավիաընկերությունն ուղարկել է ռեզերվային օդանավ։
Ավելի վաղ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ նոյեմբերի 26-ին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում։–0–