ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևան-Մոսկվա օդանավը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում։
Այս մասին նշվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Facebook–յան էջում։
«Տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 26-ին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում», – նշվում է գրառման մեջ։–0–