Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ

13.09.2019, 20:19
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ:
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 24-ից մեկնարկող ռազմավարական զորավարժությունների նախապատրաստական միջոցառումների շրջանակում այսօր ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին պետական տարբեր գերատեսչությունների և ուժային կառուցների ներկայացուցիչներ, մարզպետներն ու Երևանի քաղաքապետը:

Խորհրդակցության ընքացքում քննարկվել են ռազմավարական զորավարժության շրջանակում պետական կառույցների համատեղ գործողությունների ներդաշնակմանը վերաբերող հարցերը, հանգամանալից ներկայացվել է զորավարժության ծրագիրը, դրա առանձնահատկություններն ու նպատակները:

Խորհրդակցության ավարտին ԶՈՒ ԳՇ պետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:–0–