ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունն աշխատում է կորոնավիրուսի հետ կապված կարանտինը երկարաձգելու և նոր սահմանափակումներ ներդնելու օրինագծի վրա, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Загружается новость ... "Лево"
«Մենք աշխատում ենք կարանտինը երկարացնելու որոշման վրա և դիտարկում ենք այլ երկրների փորձով նոր սահմանափակումների ներդրումը ժամանցի վայրեր, համերգասրահներ, ռեստորաններ այցելելու կապակցությամբ», – նշեց նա։
Ավանեսյանը հաստատեց, որ նոր սահմանափակումները կարող են նախատեսել նաև, որ չպատվաստված քաղաքացիները կամ առանց ՊՇՌ թեստի անձինք չեն կարողանա այցելել ռեստորաններ։
«Հիմա մենք աշխատում ենք դրա վրա, հավաքում ենք փորձը, թե ինչպիսին պետք է լինեն կարգավորման մեխանիզմները։ Առաջիկայում` երկու շաբաթվա ընթացքում, արդեն կունենանք նախագիծը», – ասաց նա։–0–