ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է աշխատակիցների կողմից կորոնավիրուսի ՊՇՌ թեստի արդյունքների տրամադրման ժամկետի կրճատումը, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում։
«Մենք քննարկում ենք այդ ժամկետի փոփոխությունը։ 14 օրն ընտրվել է` հաշվի առնելով ամբողջական ինկուբացիոն ժամանակաշրջանը, բայց, իհարկե, նայելով մի շարք եվրոպական երկրների փորձին` մենք ևս մտածում ենք սահմանել ավելի պակաս ժամկետ` այս ֆիլտրն ուժեղացնելու համար», – հայտարարեց նա։
Եթե աշխատակիցները չկատարեն
այդ պահանջները և չներկայանան աշխատանքի, գործատուն իրավունք ունի հեռացնել նրանց։
Եթե նրանք աշխատեն առանց այդ պահանջների կատարման, ապա պատժամիջոցներ կկիրառվեն ընկերության
նկատմամբ։–0–