492.22
6.86
466.87
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի պատմության ամենասարսափելի երկրաշարժից անցել է 33 տարի.10 փաստ ողբերգության մասին

09:15
07 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պատմության ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցավ 33 տարի:

Երկրի հյուսիս-արևմուտքում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11:41-ին տեղի ունեցած 6,8—7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակ, Լենինական (ներկայիս Գյումրի), Կիրովական (Վանաձոր), Ստեփանավան քաղաքները և ևս հարյուրավոր բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը դարձավ հաշմանդամ, կես միլիոնից ավելին մնաց անտուն:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հավաքել է 10 փաստ, որոնք կապված են այդ ողբերգության հետ.

• Ոչ մի երեխա երկրաշարժից հետո չի մնացել մանկատանը` յուրաքանչյուր հայ ընտանիք իր պարտքն էր համարում որդեգրել որբացած երեխաներին:

• Սպիտակն ավերվել է 30 վայրկյանում: Ընդհանուր առմամբ, երկրաշարժն ընդգրկել է երկրի տարածքի 40 տոկոսը:

• Երկրաշարժի էպիկենտրոնում` Սպիտակում, 12-բալանոց սանդղակով գնահատվող ուժը կազմել է 10 բալ, Լենինականում` 9 բալ, Կիրովականում` 8 բալ:

• Երկրաշարժից առաջացած ալիքը պտտվել է ամբողջ երկրագնդով, ցնցումներ են գրանցվել Ասիայում, Ամերիկայում, Ավստրալիայում: Ավերիչ երկրաշարժից երկու օր առաջ գրանցվել են ցնցումներ: Տեղական իշխանությունները դրան որևէ նշանակություն չեն տվել, քանի որ, հաշվի առնելով քաղաքի աշխարհագրական դիրքը, դա հազվադեպ երևույթ չէր:

• Հազարավոր հայեր, որոնց բարեկամներն ապրում էին ոչ միայն Սպիտակում, այլ նաև հարակից քաղաքներում, մեկնել են օգնության: Տեխնիկայի և գործիքների բացակայության պայմաններում մարդիկ փլատակները քանդում էին ձեռքով` աշխատելով օր ու գիշեր:

• 1988 թվականի ձմեռը Հայաստանում չափազանց սառն էր: Եվ նույնիսկ նրանք, ում հաջողվեց ողջ մնալ երկրաշարժից հետո, հայտնվեց կենաց և մահու շեմին` 35 աստիճան ցրտի հասնող սառնամանիքների պայմաններում:

• Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը ստեղծեց «Ազնավուրը` Հայաստանի համար» հիմնադրամ` պատմական հայրենիքի համար դրամահավաք կազմակերպելու նպատակով:

• Ամբողջ աշխարհը մի բռունցք դարձավ Հայաստանին օգնելու համար: Ողջ աշխարհից գալիս էին փրկարարներ, ավելի քան հարյուր երկրներ ուղարկեցին մարդասիրական օգնությամբ բեռնված օդանավեր:

• Հայաստանում կործանվեցին փրկարարներով և մարդասիրական օգնությամբ երկու ինքնաթիռներ, որոնք ժամանել էին երկրաշարժի առաջին օրերին:

• Մասնագետների հաշվարկներով, Սպիտակի երկրաշարժի ժամանակ երկրակեղևի պատռվածքի գոտում արտազատվել է 1945 թվականին Հիրոսիմայի վրա նետված ռումբին հավասար տասն ատոմային ռումբերի պայթյունին համարժեք էներգիա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:51
12 Մայիսի 2022
Երևանի մետրոպոլիտենը կունենա ևս մեկ միջանկյալ կայարան բացի «Աջափնյակ» կայարանից
Երևանում մետրոյի ևս մեկ կայարան կկառուցվի
16:01
11 Մայիսի 2022
Մարտական հենակետում հայտնաբերվել է 20–ամյա զինծառայողի դի
Մարտական հենակետում հայտնաբերվել է 20–ամյա զինծառայողի դի
13:12
11 Մայիսի 2022
Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի
Հայաստանում հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի
12:29
11 Մայիսի 2022
Ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինծառայողը կապվել է հարազատների հետ
Ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինծառայողը կապվել է հարազատների հետ
23:40
10 Մայիսի 2022
Ավարտվել է Ծառուկյանի կողմից հայտարարված Հիսուս Քրիստոսի արձանի մրցութային փուլը. հայտնի է, թե ինչ արձան կկառուցվի (ՎԻԴԵՈ)
Ավարտվել է Ծառուկյանի կողմից հայտարարված Հիսուս Քրիստոսի արձանի մրցութային փուլը. հայտնի է, թե ինչ արձան կկառուցվի. ՎԻԴԵՈ
10:32
10 Մայիսի 2022
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ
20:30
09 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
12:02
09 Մայիսի 2022
14 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
14 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
19:20
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել. ընկերության ներկայացուցիչ
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել
18:21
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
20:36
06 Մայիսի 2022
Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. քաղաքապետ (ՖՈՏՈ)
Երևանում կգործեն 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. ՖՈՏՈ
15:59
06 Մայիսի 2022
Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու. առաջին անգամ Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ