416.29
4.22
388.08
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հակոբ Արշակյանը հրաժարակա՞ն է տվել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնից. պարզում ենք իրավիճակը

12:42
31 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայկական ԶԼՄ–ներում այսօր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրաժարական է տվել։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը կապվել է նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մովսիսյանի հետ, ով սկզբում չէր պատասխանում հեռախոսազանգերին` տեղեկացնելով, որ նախարարի հետ միասին հանդիպման է։ Ավելի ուշ Մովսիսյանը հայտարարեց, որ չի հաստատում և չի հերքում այն խոսակցությունները, որ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել։ 

«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը կապ հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի հետ, ով նշեց, որ այս պահին վարչապետի աշխատակազմը նման դիմում չի ստացել։

Գործակալության խնդրանքով մեկնաբանելով լուրերն այն մասին, որ սա Արշակյանի կողմից ներկայացվող հրաժարականի առաջին դիմումը չէ` Գևորգյանը նշեց, որ «առնվազն վերջին տարվա ընթացքում մենք Հակոբ Արշակյանից նմանատիպ ոչ մի դիմում չենք ստացել»։

Ինչպես նշում են հայկական ԶԼՄ–ները, Արշակյանը վերջին ժամանակվա ընթացքում ներկայացրել է հրաժարականի արդեն երկրորդ դիմումը, և եթե առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին իբր հաջողվել է համոզել Արշակյանին չհեռանալ պաշտոնից, ապա երկրորդ անգամ վարչապետը հրաժարականի դիմումը ստորագրել է։

Արշակյանի հրաժարականի հնարավոր պատճառների թվում նշվում է Աբու Դաբիում կայացած ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի ձախողված մասնակցությունը, երբ հայկական տաղավարում ներկայացված էին միայն բուկլետներ, ոչ մի ցուցանմուշ չէր հասել Աբու Դաբի, ինչի համար նախարարության մի քանի աշխատակից նկատողություն է ստացել։

Որպես երկրորդ հնարավոր պատճառ նշվում է նախարարի կոնֆլիկտը լրագրողի հետ, երբ Արշակյանը հարվածել էր լրագրողին ու կոտրել նոութբուքը։

Նախարարի հնարավոր հրաժարականին նաև քաղաքական երանգ է հաղորդվում։ Նշվում է, որ իբր Արշակյանը հիասթափված է իշխանական կուսակցության կողմից իրականացվող քաղաքականությունից և որոշել է հրաժարական տալ, իսկ կուսակիցներն Արշակյանի այդ քայլը գնահատել են որպես քաղաքական պատասխանատվությունից փախչելու փորձ, ավելին, որ Արշակյանը ներառված է կուսակցության վարչության անդամների կազմում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:36
26 Ապրիլի 2024
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը (ՖՈՏՈ)
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT հայկական կոնյակը հանդես եկավ որպես Հայաստանը ներկայացնող տաղավարի բացման արարողության աջակից
16:03
26 Ապրիլի 2024
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ–ը չհայտարարված այց է կատարել
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով
15:24
26 Ապրիլի 2024
«Մենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցն ենք լուծում, ու մենք լուծելու ենք այդ հարցը»․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն է լուծել Հայաստանի լինելիության հարցը․ ՎԻԴԵՈ
13:31
26 Ապրիլի 2024
Ճանապարհների, արոտավայրերի, այգիների կորուստ, հայաթափում․ «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում սահմանների փոփոխության հետևանքները (ՎԻԴԵՈ)
Արման Թաթոյանը թվարկել է հետևանքները, որոնց հեռանկարում կարող են հանգեցնել ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունները․ ՎԻԴԵՈ
11:10
26 Ապրիլի 2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի մոտ իրականացվող ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր․ նրան ձերբակալել են
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
10:27
26 Ապրիլի 2024
Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են՝ ի աջակցություն տավուշցիների
Վաղ առավոտյան Ազատության պողոտան արգելափակվել է խոշոր բեռնատարով։
10:17
26 Ապրիլի 2024
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Բացի աշխատանքի հնարավորությունների մասին տեղեկատվությունը, Կոնվերս Բանկի տաղավարի այցելուներին սպասվում են հետաքրքիր  անակնկալներ, խաղեր, նվերներ: Կանցկացվի նաև մրցույթ, որի շրջանակում կխաղարկվի երկու iPhone 15, ինչպես նաև գրքեր
18:37
25 Ապրիլի 2024
Ապրիլի 25–ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
15:56
25 Ապրիլի 2024
Հայաստանում ապրիլին առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևիցե դիտված պատմական արժեքը
Հայաստանում ապրիլին օդի առավելագույն ջերմաստիճանի պատմական ռեկորդ է գրանցվել
15:45
25 Ապրիլի 2024
Ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Կզորակոչվեն նաև զինվորական ծառայության դիմում ներկայացրած կանայք
15:12
25 Ապրիլի 2024
Հայաստանն ԱՄՆ–ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու։՛
Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
13:55
25 Ապրիլի 2024
Դրական եմ վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին․ Ալեն Սիմոնյան
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը դրական է վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին