Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է. ՊՆ
12:34
20 Հունվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երասխի ուղղությամբ հակառակորդի կրակոցից նախօրեին վիրավորված զինծառայողը հաջողությամբ վիրահատվել է։
Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում», – ասաց Թորոսյանը։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։–0–