Հացի արտադրամասի և հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)

04.12.2023, 17:59
Հացի արտադրամասում հատակը, պատերի մակերևույթը, առաստաղը չեն գտնվել նորոգ վիճակում․ ՖՈՏՈ
Հացի արտադրամասի և հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Էմ-Գո» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում և հանրային սննդի օբյեկտում ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ․ Շնող), հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Մասնավորապես՝
  • հացի արտադրամասում հատակը, պատերի մակերևույթը, առաստաղը չեն գտնվել նորոգ վիճակում,
  • սահմանված չի եղել արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականություն,
  • առանձին սարքավորումները՝ վառարանի արտաքին մակերևույթը, դարակաշարերը, հացաթխման դարակները գտնվել են ոչ բարվոք վիճակում, ինչը հնարավորություն չի տվել իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում։
  • Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը և հատակը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում և հնարավոր չի եղել իրականացնել պատշաճ մաքրում ու ախտահանում,
  • հանրային սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Տնտեսավարողի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։–0–