ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությունը փոխում է վիզաների տրամադրման կարգը

02.12.2024, 10:15
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությունը հայտնում է վիզաների տրամադրման կարգի փոփոխության մասին
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությունը փոխում է վիզաների տրամադրման կարգը

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությունը հայտնում է, որ 2025թ․–ի գարնանից կփոխվի վիզայի համար փաստաթղթերի փաթեթների ընդունման կարգը։ 

«Կարծու՞մ եք, որ Ֆրանսիայի դեսպանությունում մուտքի արտոնագրի հանդիպումները չափազանց երկար են տևում: Մենք նույնպես: 2025 թ. գարնանից սկսած փաստաթղթերի փաթեթների հավաքագրումը կվստահենք TLS Contact ընկերությանը։ Ձեզ կընդունեն Երևանի սրտում գտնվող հարմարավետ և հասանելի կենտրոնում՝ ներկայացնելու դիմումները և գրանցելու մատնահետքերը», – նշվում է դեսպանության Facebook–յան էջում։ 

Նշվում է նաև, որ դեսպանությունը կշարունակի ուսումնասիրել փաստաթղթերը և կայացնել վիզաներին վերաբերող որոշումները։