438.63
4.38
404.42
0
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահն ու վարչապետը հանդիպել են, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը

12:36
12 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./ Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, հաղորդում են ՀՀ վարչապետի և նախագահի մամուլի ծառայությունները:

Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9–ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հայտարարություն։ Այն, մասնավորապես, նախատեսում է լուրջ տարածքային զիջումներ Ադրբեջանին, ռուս խաղաղապահների տեղակայում շփման գծի երկայնքով։

Երբ փաստաթղթի մասին տեղեկատվությունը հրապարակվեց, վրդովված քաղաքացիները ուշ երեկոյան հավաքվեցին կառավարության շենքի մոտ, հետո նրանց մի մասը հավաքվեց ԱԺ–ի մոտ։ Ցուցարարների գլխավոր պահանջը վարչապետ Փաշինյանի հրաժարականն է, նրանք նաև պահանջում են հետ կանչել վարչապետի ստորագրությունը հայտարարության տակից։

Նախօրեին Ազատության հրապարակում տեղի ունեցավ 17 ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը։ Ոստիկանությունն ու ԱԱԾ–ն բերման ենթարկեցին որոշ ցուցարարների, այդ թվում` քաղաքական գործիչների ու պատգամավորների։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանրահավաք կազմակերպած կուսակցությունների առաջնորդներին կանչել են ԱԱԾ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ