416.1
4.23
387.32
+18
Եղանակը Երևանում
Հայ

Գործ ունենք մի իշխանության հետ, որը, սեփական ժողովրդին ահաբեկելով, փորձում է կյանքի կոչել իր հակապետական ծրագիրը․ Արծվիկ Մինասյան

12:37
02 Մայիսի 2024
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հինգշաբթի խորհրդարանում անդրադարձավ Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղում ստեղծված լարված իրավիճակին։

Այսօր առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել 30 բնակիչների (նրանց ազատ են արձակել մի քանի ժամ անց)։ Ադրբեջանի հետ սահմանի այս հատվածում Հայաստանի պաշտպանության նախարարությունը ականազերծման աշխատանքներ է իրականացնում։

Ինչպես նշեց Մինասյանը, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությամբ դիմել էր Կիրանցում իր «սիրելի քույրերին ու եղբայրներին», և լուսադեմին այդ «սերը» դրսևորվեց ոստիկանների բռնության տեսքով։

«Կիրանցիներին ծեծելով և ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, ինչը նշանակում է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում՝ սեփական ժողովրդին ահաբեկելով, ծեծելով, ջարդելով, զնդանները լցնելով փորձում է իր հակապետական ծրագիրը կյանքի կոչել»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով, նման պահվածքը պետք է դատապարտվի և ունենա կոնկրետ հետևանքներ։

Նախօրեին Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոստացել էր պաշտպանել կիրանցիներից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունն ու անվտանգությունը։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
03 Մայիսի 2024
Երևան–Սևան ճանապարհին՝ «Արծվի թևեր»–ի մոտ, լուսանկարահանող միջոցներ են տեղադրվել
ՃՈ–ն զգուշացնում է․ «Արծվի թևեր»–ի մոտ, լուսանկարահանող միջոցներ են տեղադրվել
16:43
03 Մայիսի 2024
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Արդշինբանկը ներդրել է բիզնես վարկերի արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորման նոր վարկատեսակ՝ ընթացիկ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությամբ
13:02
03 Մայիսի 2024
Քամի և ինտենսիվ անձրև․ հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 5–8 աստիճանով
Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում
12:52
03 Մայիսի 2024
Մարտի 1–ի գործը ավարտված չէ, փամփուշտներ կան, ուղարկված են փորձաքննության․ Գլխավոր դատախազ
Գլխավոր դատախազը հայտարարել է, որ Մարտի 1–ի գործը ավարտված չէ, փամփուշտներ կան, ուղարկված են փորձաքննության
12:04
03 Մայիսի 2024
Ի գիտություն դիմորդների՝ ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
11:55
03 Մայիսի 2024
Երևանի տրանսպորտային հավաքակայանը 6 ամսում կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսով
Երևան կբերվի 15 նոր տրոլեյբուս և  8.5 մետրանոց 171 նոր ավտոբուս
11:00
03 Մայիսի 2024
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
10:17
03 Մայիսի 2024
Պարզվել են 4 զինվորի կյանք խլած «Ուրալի» վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Պարզվել են 4 զինվորի կյանք խլած «Ուրալի» վթարման պատճառները
21:15
02 Մայիսի 2024
Ասել է, որ ինքը «գողական կյանքով ապրող է», պարտքը պետք է տան իրեն․ Գեղարքունիքի բնակչին մեղադրանք է ներկայացվել
Գեղարքունիքի բնակիչը զանգել է 49-ամյա տղամարդուն և նրա կնոջը՝ ասելով, որ ինքը «գողական կյանքով ապրող» անձ է ու պարտքը պետք է տան իրեն
15:33
02 Մայիսի 2024
Հայաստանում Ոստիկանության գվարդիա է ստեղծվում․ կառավարությունը հավանություն տվեց նախագծին
Կլինի լիովին նոր ձևաչափով Ոստիկանության գվարդիայի հրամանատարի պաշտոն