ԵՐԵՎԱՆ, 24 հ ուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքանային հիմնարկի աղբահանության բաժնի պետ Աշոտ Ասատրյանը լուսանկար է հրապարակել Գանայից եկած աշխատողների հետ։
«Համալրվում ենք Գանայից եկած աշխատողներով, որ իրականացնենք Երևան քաղաքի աղբահանությունը», – գրել է Ասատրյանն իր Facebook–յան էջում։
Հրապարակման մեկնաբանության մեջ նա ավելացրել է, որ բազմաթիվ ազատ հաստիքներին արձագանքում են ոչ միայն Գանայից, այլև Հնդկաստանից։–0–