Ֆրանսիան ուս ուսի, ամուր կանգնած է ՀՀ վարչապետի կողքին․ Մակրոն
26.09.2024,
10:00
Մակրոնը նշել է, որ ՀՀ վարչապետը, որի կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է՝ ուս ուսի, գտնվում է Ադրբեջանի և նրա տարածքային նկրտումների ճնշման տակ

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է աշխարհի տարբեր հակամարտությունների ու դրանց լուծման հարցում միջազգային հանրության դերին։
«ՀՀ վարչապետը, որի կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է՝ ուս ուսի, գտնվում է Ադրբեջանի և նրա տարածքային նկրտումների ճնշման տակ: Միջազգային հանրությունը պետք է ներգրավվի նաև այնտեղ, որպեսզի խաղաղ բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է պահպանվեն»,- ասել է նա։