Երթևեկը երկկողմ կսահմանափակվի ․փոփոխություն Երևանի երկու փողոցների հատվածում (ՍԽԵՄԱ)
23.07.2021,
20:55
Երթևեկը երկկողմ կսահմանափակվի ․փոփոխություն Երևանի երկու փողոցների հատվածում.ՍԽԵՄԱ

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Ս. Կապուտիկյան փողոցների հատվածում 2021 թվականի հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Փոփոխության արդյունքում Անտառային փողոցի վերոնշյալ հատվածում երկկողմանի կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։-0-