Երեքշաբթի` նոյեմբերի 26–ի առավել ուշագրավ նորությունները
27.11.2019,
08:00
Ներկայացնում ենք երեքշաբթի` նոյեմբերի 26–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` նոյեմբերի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում 19–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել։ Ինչպես հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը, զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրգործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
- ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածված սկանդալային տեսանյութի կապակցությամբ։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արման Հովնանյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
- Երևան-Մոսկվա օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում։–0–