Կորոնավիրուսի հաղթահարումը, շտապօգնության մեքենայի խոշոր վթարը, Տոնոյանի արձագանքը թուրք–ադրբեջանական զորավարժություններին. ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը

30.07.2020, 08:00

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք չորեքշաբթի` հուլիսի 29–ի առավել ուշագրավ նորությունները։

Загружается новость ... "Лево"
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել, և իրավիճակն էականորեն բարելավվել է։ ՀՀ փոխվարչապետ, պարետատան պարետ Տիգրան Ավինյանն իր հերթին ավելացրեց, որ պարետատունը մշակում է համավարակի կառավարման պլան, որն ուղենշային կլինի կառավարության գործողությունների համար։
  • ԱԳՆ–ից հայտնեցին, որ Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ ԵՍԶՈՒ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին։
  • Երևանում շտապօգնության մեքենա է շրջվել, ինչի հետևանքով մեքենայի վարորդը, բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են։ Վարորդի վիճակը ծանր է։
  • ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումը։–0–