«Բացահայտեք Հայաստանը երկնքից». Հայաստանում հոկտեմբերին օդապարիկների փառատոն կանցկացվի
29.09.2022,
19:37
Հայաստանում հոկտեմբերին օդապարիկների փառատոն կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում և Գառնիում հոկտեմբերի 13-ից 17-ը կանցկացվի «Discover Armenia from the sky» («Բացահայտեք Հայաստանը երկնքից») օդապարիկների փառատոնը, հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Փառատոնին կմասնակցեն շուրջ 20 օդապարիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Բուլղարիայից և այլ երկրներից։
Փառատոնը, մասնավորապես, հնարավություն կտա բացահայտելու Երևանի և Գառնիի իրական գեղեցկությունը երկնքից։
Նախատեսվում է փառոտոնն իրականացնել 2 փուլերով՝ ցուցադրական և մարզական։
Ցուցադրական փուլը իր մեջ ներառում է օդապարիկների ազատ թռիչքներ Գառնիի և Երևանի օդային տարածքում։
Մարզական փուլի ժամանակ յուրաքանչյուր օդապարիկի անձնակազմ պետք է իրականացնի պահանջվող առաջադրանքը, որի արդյունքում կընտրվեն հաղթողներ։–0–