Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

30.05.2023, 10:29
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ,30 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 30-ին ժամը 10:00-ից-մինչև մայիսի 31-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի` 3-րդ, 6-րդ, 7-րդ զանգվածների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ։-0-