Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնի և Էրեբունի համայնքի մի շարք հասցեներում

07.06.2022, 13:43
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնի և Էրեբունի համայնքի մի շարք հասցեներում
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնի և Էրեբունի համայնքի մի շարք հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հակահրդեհային հիդրանտի տեդադրման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 7-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Տիգրան Մեծի նրբանցքի, Նար-Դոսի 1-35, Տիգրան Մեծի 18-76, Խորենացու 30-165 համարների և Գլինկա փողոցի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:

Նշենք, որ այսօր «Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնել են, որ պոմպակայանի վրա կայծակի հարվածի հետևանքով 14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 3 շրջաններում և մարզերից մեկում։–0–