Այս հարցով աշխատանք է տարվում, նշանակում է, որ առաջիկայում կլինի հայտարարություն.ՔՊ խմբակցության ղեկավարը` Որոտանի ճանապարհին տիրող իրավիճակի մասին

13.09.2021, 15:53
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Գորիս-Կապան մայրուղու Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և փող գանձում
Այս հարցով աշխատանք է տարվում, նշանակում է, որ առաջիկայում կլինի հայտարարություն.ՔՊ խմբակցության ղեկավարը` Որոտանի ճանապարհին տիրող իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Գորիս-Կապան մայրուղու Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և փող գանձում։

Загружается новость ... "Лево"

Նա նշել է, որ այս հարցի վերաբերյալ հավելյան մեկնաբանություն չի կարող տալ. եթե կլինի նոր տեղեկատվություն, պատկան մարմինները հանդես կգան հայտարարությամբ:

«Կան կոնկրետ , պրոֆիլային մարմիններ, որոնք այս հարցով աշխատանք են տանում, դա նշանակում է, որ առաջիկայում կլինի հայտարարություն», – նշել է Կոնջորյանը:

Նախօրեին ՀՀ ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել` նշելով, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։–0–