«Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը».Վահե Հակոբյան (ՎԻԴԵՈ)
13:37
13 Սեպտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ավելի կարևոր խնդիր չկա, քան Սյունիքն է, երկուշաբթի հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։
«Ամենաթողության ու ամեն ինչ զիջելու պայմաններում ադրբեջանական կողմը լկտիանում է։ Որոտանի մոտ ոստիկանական հենակետ են դրել և կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար են գանձում», – նշեց նա։
Հակոբյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը։
Նա տարակուսանք հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ ՀՀ ԱԱԾ–ն նախօրեին տարածած հաղորդագրության մեջ Որոտանն անվանեց ադրբեջանական անունով։
«Սա ի՞նչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ, այո, դա ադրբեջանական տարա՞ծք է», – հարցադրում է անում պատգամավորը։
Նախօրեին ՀՀ ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել` նշելով, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։–0–
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների