573.17
6.58
485
+26
Եղանակը Երևանում
Հայ

Ավինյանը ներկայացրել է թե ՀՀ-ում 1 վարակված անձը պոտենցիալ քանի հոգու կարող է վարակել

18:25
05 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականությունը պլանավորելիս առավել կարևորում ենք տարածման ինտենսիվության գործակցի (temporal reproduction number)` Rt-ի վարքագիծը և դրա արժեքի արդյունավետ կառավարումը, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։ 

Գործակիցը ցույց է տալիս, թե 1 վարակված անձը պոտենցիալ քանի հոգու կարող է վարակել: Որքան բարձր է այդ գործակիցը, այնքան շատ թվով մարդկանց է 1 անձը վարակում: Եթե գործակիցը չի ստացվում նվազեցնել, վարակի տարածումն անընդհատ ավելի բարձր տեմպով է զարգանում: Հենց այս հիմքով են ամբողջ աշխարհում սոցիալական հեռավորության պահպանումը և միջանձնային շփումների սահմանափակումը համարվում վարակի տարածման դեմ պայքարի կարևոր միջոցներ: 

Загружается новость ... "Лево"

Պարետը տեղեկացրել է, որ մարտի 25-ից կիրառվող՝ անձանց տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության մի շարք տեսակների ժամանակավոր սահմանափակումների շնորհիվ ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից և հասցնել այն 1,4-ի։ 

«Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր խնդիրը պետք է լինի խստագույնս հետևել արտակարգ դրության ռեժիմի կանոններին ու սահմանափակումներին: Պետք է ձգտենք Rt-ն հնարավորինս նվազեցնել՝ այն հասցնելով 1-ից ցածր արժեքի: Սա կնշանակի, որ կորոնավիրուսային վարակի տարածումը կառավարելի է, իսկ առողջապահական համակարգը կկարողանա արդյունավետ սպասարկել հնարավոր ծանր դեպքերը: Այս ամենի արդյունքում կկարողանանք հետզհետե թեթևացնել սահմանափակումները ու աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի»,- գրել է Ավինյանը։-0-



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:00
08 Օգոստոսի 2020
Եղբոր կողմից քրոջ դաժան սպանության հանգամանքները, Բեյրութի հզոր պայթյունը, Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
Եղբոր կողմից քրոջ դաժան սպանության հանգամանքները, Բեյրութի հզոր պայթյունը, Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
22:07
07 Օգոստոսի 2020
Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները
Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները
21:57
07 Օգոստոսի 2020
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը
21:38
07 Օգոստոսի 2020
Ինչպե՞ս են ՌԴ–ում առգրավում հայկական համարանիշերով մեքենաները. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել ու խոսել փոխվարչապետի հետ (ՎԻԴԵՈ)
Ինչպե՞ս են ՌԴ–ում առգրավում հայկական համարանիշերով մեքենաները. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել ու խոսել փոխվարչապետի հետ. ՎԻԴԵՈ
20:52
07 Օգոստոսի 2020
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար  Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար
20:14
07 Օգոստոսի 2020
36 ժամ ջուր չի լինի Երևանի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
36 ժամ ջուր չի լինի Երևանի,  Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
19:40
07 Օգոստոսի 2020
Հայտնի են 1148 բուժաշխատողների շրջանում անցկացված COVID-19 հակամարմինների հետազոտության արդյունքները (ՖՈՏՈ)
Հայտնի են  1148 բուժաշխատողների շրջանում անցկացված COVID-19 հակամարմինների հետազոտության արդյունքները. ՖՈՏՈ
19:07
07 Օգոստոսի 2020
ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով մեղադրանք առաջադրել Արթուր Վանեցյանին. ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼ (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով մեղադրանք առաջադրել Արթուր Վանեցյանին. ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼ.ՎԻԴԵՈ.
19:00
07 Օգոստոսի 2020
Երևանի խճուղիներից մեկը 2 ամսով մասամբ փակ կլինի (ՍԽԵՄԱ)
Երևանի խճուղիներից մեկը 2 ամսով մասամբ փակ կլինի. ՍԽԵՄԱ
16:55
07 Օգոստոսի 2020
Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
16:32
07 Օգոստոսի 2020
Հայաստանում սպասվու՞մ է կորոնավիրուսի 2–րդ ալիք. մեկնաբանում է բժիշկը (ՎԻԴԵՈ)
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի,վարակի նվազման և երկրորդ ալիքի մասին՝ Գևորգ Գրիգորյանի մեկնաբանմամբ. ՎԻԴԵՈ
15:35
07 Օգոստոսի 2020
Ինչպես է Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», տեղափոխվում ոստիկանություն. կադրեր են հրապարակվել (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», տեղափոխվում ոստիկանություն. կադրեր են հրապարակվել. ՎԻԴԵՈ