Ավինյանը ներկայացրել է պետական մարմինների հետ առցանց հաղորդակցության համար կայքերի ցուցակը

16.03.2020, 13:44
Փոխվարչապետ Ավինյանը ներկայացրել է պետական մարմինների հետ առցանց հաղորդակցության համար կայքերի ցուցակը
Ավինյանը ներկայացրել է պետական մարմինների հետ առցանց հաղորդակցության համար կայքերի ցուցակը
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է կայէջերի ցուցակ, որոնք հնարավորություն են ընձեռում պետական և տեղական ինքնակառավարման մարմիննների հետ հաղորդակցվել առցանց եղանակով: Այս մասին Ավինյանը հրապարակում է կատարել իր Facebook-յան էջում:

«Կառավարության կողմից ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները հնարավորություն են տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմիննների հետ հաղորդակցվել առցանց եղանակով՝ առանց տնից դուրս գալու անհրաժեշտության։ Այսպիսով դուք կարող եք հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուց»,- նշել է Ավինյանը և հորդորել օգտվել մի շարք կայքէջերից:

Е-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով առանց տնից դուրս գալու դիմում, բողոք և հարցում ուղարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Е-request.am համակարգով հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ նշեք էլեկտոնային փոստը և համապատասխան մարմինը պատասխանը կուղարկի Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին:

Բոլոր վճարումները կարող եք իրականացնել առցանց բանկինգ ծառայության միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ e-payments.am համակարգի, վճարահաշվարկային տերմինալների` «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ» «Մոբի Դրամ» վճարային համակարգերի միջոցով, ինչի շնորհիվ անհրաժեշտություն չեք ունենա այցելել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ:

Նա հորդորել է, որ հարկային մարմինների հետ հաղորդակցվել taxservice.am կայքի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով, իսկ ոստիկանության և Ճանապարհային ոստիկանության հետ կապված խնդիրների դեպքում օգտվել police.am կայքում առկա էլեկտրոնային գործիքակազմից:

Կադաստրի կոմիտեի հետ հաղորդակցվել e-cadastre.am էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով, իսկ պետական մարմիննների հետ կապված հրատապ խնդիրներ առաջանալու դեպքում հաղորդակցվել տվյալ մարմնի հետ «Թեժ գիծ» հեռախոսային ծառայության կամ ֆեյսբուքյան էջի միջոցով։

Ավինյանը նաև հավելել է, որ պետական մարմինների աշխատակիցները անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային փաստաթղթաշարժի "Mulberry" համակարգի միջոցով հնարավորություն ունեն իրենց աշխատանքը կատարել տնից։

Հիշեցնենք, որ մարտի 16–ի դրությամբ, ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 30 դեպք, մեկուսացված է ավելի քան 300 մարդ։ Առաջին դեպքը գրանցվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է։–0–