Աստղաթափ՝ հայաստանյան երկնքում, փրկության բացառիկ կադրեր՝ Արագածից, տարվա ամենախոշոր նորածինը․ շաբաթվա լավ լուրերը

14.12.2024, 11:00
Ներկայացնում ենք այս շաբաթվա ամենադրական և լավ լուրերի ընտրանին
Աստղաթափ՝ հայաստանյան երկնքում, փրկության բացառիկ կադրեր՝ Արագածից, տարվա ամենախոշոր նորածինը․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք այս շաբաթվա (դեկտեմբերի 9–ից 13–ը)  ամենադրական և լավ լուրերի ընտրանին:

Եվ այսպես․․․

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաղթել է Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում։

Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հավակնում է «Ոսկե գլոբուս»-ի։

Հրապարակվեցին բացառիկ կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են փրկում Արագած լեռան մերձակայքում լանջից ընկած արշավականներին։

Դեկտեմբերի 9–ին Իջևանում ծնվել է տարվա ամենախոշոր նորածինը։ Բնական ճանապարհով լույս աշխարհ եկած նորածնի քաշը 4,7 կգ է, հասակը՝ 57սմ։

Աշտարակում փրկարարներն օգնութան են հասել դիտահորն ընկած շանը։

Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի մետրոյում կհնչեն մաեստրոյի լավագույն ստեղծագործություններից։

Նախօրեին գիշերը Հայաստանում դիտվեց առատ «աստղաթափ»՝  Գեմինիդների ասուպային հոսքը։

«Լավ լուրեր»–ը «Նովոստի–Արմենիա» գործակալության կայքում հրապարակվում են ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ համագործակցությամբ։