583.77
6.76
492.3
+30
Եղանակը Երևանում
Հայ

Աշխատակիցների մոտիվացիա և ոգեշնչում. Ամերիաբանկում գործում է HR–ի ապակենտրոնացման սկզբունքը

17:05
27 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկի ղեկավարներն իրենց վրա են վերցնում աշխատակիցների մոտիվացիայի և անձի աճին աջակցելու պատասխանատվությունը։

Ինչպես նշեց Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Աննա Վարդանյանցը, HR–ի ապակենտրոնացման հարցը դարձել է զեկույցներից մեկի թեման, որը ներկայացրել է Ամերիաբանկը Երևանում մայիսի 26–ին կայացած DisruptHR առաջին միջոցառման ժամանակ։

«Այսօր մասնավորապես մեր ընկերության ղեկավարները հասկանում են, որ շատ հարցերում նրանք չպետք է դիմեն HR-ին», – պարզաբանեց նա։

Վարդանյանցի խոսքով, մարդկանց մոտիվացիան, ոգեշնչումը, անձի աճին աջակցելը, ճիշտ կողմնորոշումը, հետադարձ կապի ապահովումը, այս ամենը դառնում է առաջնահերթություն, այդ թվում` ղեկավարների համար։

«Ղեկավարները չեն սպասում, որ HR բաժինը միջամտի և լուծի մարդկանց հետ կապված բոլոր խնդիրները։ Սա ղեկավարների համար մտածելակերպի շատ կարևոր փոփոխություն է, քանի որ սովորաբար սպասում են HR–ին, իսկ մեր ղեկավարությունն իր վրա է վերցնում պատասխանատվությունն ու գործում է առանց հապաղելու», – պարզաբանեց նա։

Վարդանյանցը նշեց, որ HR դեպարտամենտն, անխոս, տրամադրում է խորհրդատվություն, կազմակերպում է տարբեր թրեյնինգներ ղեկավարության համար, ունի առանձին նախագծեր միջին և բարձր օղակի մենեջերների զարգացման համար։

«Միջին օղակի մենեջերները կառավարում և վերահսկում են ռիսկերը, իսկ բարձր օղակի մենեջերները պետք է ձևավորեն կազմակերպության ռազմավարությունը, ապագա աճը, ունենան տեսլական 5–7 տարվա կտրվածքով։ Սակայն բոլորի համար կարևոր են այն հմտությունները, որոնց շնորհիվ նրանք կառավարում և մոտիվացնում են աշխատակիցներին», – ընդգծեց նա։

Ինչպես  նշեց Վարդանյանցը, DisruptHR միջոցառմանը ներկայացված մեկ այլ զեկույց վերաբերում է նրան, թե ինչպես է փոխվում HR–ն այսօր։

«Մենք մանրամասն կխոսենք այն մասին, որ HR-ն իր ռեսուրսներով և ունեցած տեղեկատվությամբ պետք է գտնի այն կարևորագույն բանալին, որը նոր աճի և կազմակերպության զարգացման հնարավորություններ է տալիս։ Ներկա անորոշությունը ցույց է տալիս, որ մեքենաները պարզապես աշխատում են, իսկ մարդիկ ցանկացած իրավիճակում ստեղծում են նոր այլընտրանքային լուծումներ, ստեղծագործ տարբերակներ», – նշեց նա։

Երրորդ զեկույցը «Մշակույթն ապրում է գործընթացներում» թեմայով է։ Այս կապակցությամբ Վարդանյանցը պարզաբանեց, որ անհնար է միայն խոսել մշակույթի մասին, այն պետք է նաև ինստիտուցիոնալ արտահայտել տարբեր գործընթացներում և հետևողականորեն պահպանել։

DisruptHR–ի մասին

Մայիսի 26-ին Երևանում մեկնարկեց  DispruptHR Yerevan շարժումը, որը մեծ տարածում է գտել աշխարհում՝ ընդգրկելով շուրջ 35 երկիր և 155-ից ավել քաղաք: Միջոցառման շրջանակներում տարբեր ընկերությունների 8 խոսնակներ ներկայացրին իրենց տեսակետները ավելի քան 150 ունկնդիրների։

Յուրօրինակ ձևաչափով ներկայացվող ելույթները նպատակ ունեին վաղվա առաջնորդներին զինել ինֆորմացիայով, ոգեշնչել և մոտիվացնել բոլոր նրանց, ովքեր լի են նոր ու շրջադարձային գաղափարներ իրագործելու պատրաստակամությամբ և վստահ առաջ են շարժվում`ավելի լավ ապագա կերտելու համար:

DispruptHR-ը Հայաստանում ներկայացնում և իրականացնում է Cascade People & Business ընկերությունը: Միջոցառման հաջող իրականացմանը նպաստեցին գործընկերները՝ Ամերիաբանկը և Արմենիա Վայն ընկերությունը։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+374 10) 56 11 11 հեռախոսահամարով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:15
05 Օգոստոսի 2021
ԱԺ-ն ընտրում է ընդդիմադիր փոխխոսնակին, ՔՊ-ն մասնակցում է ընտրություններին
Ընդդիմությունը փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին
11:09
05 Օգոստոսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում․7551 թեստից հաստատվել է 329 դեպք, 179 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում․7551 թեստից հաստատվել է 329 դեպք, 179 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
10:48
05 Օգոստոսի 2021
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով․Երևանում կանխատեսվում է +38
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով․Երևանում կանխատեսվում է +38
10:22
05 Օգոստոսի 2021
Հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում․Բայդեն
Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն ուրախ է աջակցելու Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատ արձակելու ջանքերում և շարունակելու է կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին
19:17
04 Օգոստոսի 2021
Ակտիվ օգտագործե՛ք Ձեր վարկային քարտը և ստացե՛ք նվեր ՎՏԲ-Հայաստան Բանկի 20 վճարային մատանիներից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ակցիա Բանկի վարկային քարտերի քարտապանների համար
17:37
04 Օգոստոսի 2021
Քաղաքացիների ահազանգերը չեն անտեսվում. կարգավորիչը մոտ 50 ոչ պլանային ստուգում է իրականացրել կաթնամթերք արտադրող կազմակերպություններում
2021թ.–ին Սննդի անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է մոտ 50 ոչ պլանային ստուգում կաթնամթերք արտադրող կազմակերպություններում` քաղաքացիներից ստացված դիմում–բողոքների հիման վրա
15:45
04 Օգոստոսի 2021
ԱԱԾ տնօրենի տեղակալը կազատվի պաշտոնից
ԱԱԾ տնօրենի տեղակալը կազատվի պաշտոնից
14:10
04 Օգոստոսի 2021
2021թ.–ի 3–րդ եռամսյակում կստուգվեն 40–ից ավել կաթնամթերք արտադրող ընկերություններ.տեսչական մարմին
2021թ.–ի 3–րդ եռամսյակում կստուգվեն 40–ից ավել կաթնամթերք արտադրող ընկերություններ. տեսչական մարմինը պարզաբանում է կաթնամթերքի շուկայում տիրող իրավիճակը
13:46
04 Օգոստոսի 2021
Գեղարքունիքում կասեցվել է հակառակորդի ԱԹՍ–ի մուտքը ՀՀ օդային տարածք.ՊՆ
Գեղարքունիքում կասեցվել է հակառակորդի ԱԹՍ–ի մուտքը ՀՀ օդային տարածք
13:29
04 Օգոստոսի 2021
Մովսես Հակոբյանի կողմնակալ դատավորը, Ծառուկյանի մանթրաժն ու իշմար տվող Ռուբինյանը.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Մովսես Հակոբյանի կողմնակալ դատավորը, Ծառուկյանի մանթրաժն ու իշմար տվող Ռուբինյանը.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
12:37
04 Օգոստոսի 2021
Երևանում բարեհաջող վիրահատվել է բնածին ծանր արատ ունեցող նորածին.մայրը հղիության ընթացքում երկու անգամ հիվանդացել է Covid-19-ով
Երևանում բարեհաջող վիրահատվել է բնածին ծանր արատ ունեցող նորածին.մայրը հղիության ընթացքում երկու անգամ հիվանդացել է Covid-19-ով
12:29
04 Օգոստոսի 2021
ՀՀ-ում ՌԴ դեսպանը մեկնաբանել է ռուս սահմանապահների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով
ՀՀ-ում ՌԴ դեսպանը մեկնաբանել է ռուս սահմանապահների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով