Արմեն Գրիգորյանը կրկին նշանակվել է ԱԽ քարտուղար`ազատվելով ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
19.08.2021,
10:47
Արմեն Գրիգորյանը կրկին նշանակվել է ԱԽ քարտուղար`ազատվելով ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան որոշմամբ, Արմեն Գրիգորյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, Գրիգորյանը նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։ Այս մասին նշվում է ՀՀ կառավարության կայքում։
Արմեն Գրիգորյանը հուլիսի 13-ին էր նշանակվել ԱԳ նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով ԱԽ քարտուղարի պաշտոնից։
Այսօր ՀՀ նախագահի հրամանագրով, ԱԳ նախարար է նշանակվել Արարատ Միրզոյանը, ով զբաղեցրել է 7–րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։–0–