ՀՀ նախագահն ԱԳ նախարար է նշանակել

19.08.2021, 09:56
ՀՀ նախագահն ԱԳ նախարար է նշանակել
ՀՀ նախագահն ԱԳ նախարար է նշանակել
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու մասին։

Նախագսհի հրամանագրով, ԱԳ նախարար է նշանակվել Արարատ Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն էր։

ԱԳ նախարարի պաշտոնը թափում էր ավելի քան 2.5 ամիս այն բանից հետո, երբ մայիսի 31–ին ՀՀ նախագահը ստորագրեց Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։–0–