436.87
4.38
404.47
+1
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի անտառներում պատսպարված մեր զինվորները կարողացել են կապ հաստատել Արցախի 911 համարին, ասել են, որ օգնության կարիք ունեն. Զոհրաբյան (ՎԻԴԵՈ)

14:55
05 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԲՀԿա–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Արցախում ողջ մնացած տղաները օրեր առաջ կարողացել են զանգել Արցախի 911 հեռախոսահամարին։ 

Նա տեղեկացրել է, որ գրեթե ամեն օր հանդիպում է մեր ռազմագերիների և անհայտ կորած զինվորների ծնողների և հարազատների հետ։ 

«Հանդիպումներից մեկի ժամանակ, անհայտ կորած զինվորների ծնողներից շատերը պնդեցին, որ կան հաստատող տեղեկություններ, որ իրենց որդիները ողջ են և գտնվում են, մասնավորապես, Հադրութի տարածաշրջանի Վանք գյուղի անտառներում։ Անհայտ կորած զինվորներից Դավիթ Ադումյանի մայրը վստահեցնում է, որ մոտավորապես 8 օր առաջ անտառներում պատսպարված մեր զինվորները կարողացել են կապ հաստատել Արցախի 911 համարին և ասել են, որ իրենք անտառում են ու օգնության կարիք ունեն», – նշել է Զոհրաբյանը։ 

Նրա խոսքով, երկու օր է համացանցում պտտվում է տեսանյութ, որից կարելի է ենթադրել, որ մենք իսկապես ունենք անտառներում շրջափակման մեջ գտնվող զինվորներ, ովքեր րոպե առաջ օգնության կարիք ունեն։ 

«Այսօր այս հարցը կրկին քննարկել եմ անհայտ կորածների ծնողների հետ, որոնցից շատերն այս պահին գտնվում են Ստեփանակերտում և փորձում են Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահների հետ միասին փրկել ողջ մնացած մեր զինվորներին», – նշել է Զոհրաբյանը։ 

Նա նաև ավելացրել է, որ քիչ առաջ զրուցել է Արցախի ԱԽ նորանշանակ ղեկավար Վիտալի Բալասանյանի հետ, ով վստահեցրել է, որ խնդրին տեղյակ է, արդեն օպերատիվ զբաղվում են, հարցը քննարկել է նաև ռուս խաղաղապահ զորքի ղեկավար Ռուստամ Մուրադովի հետ և որոնողական աշխատանքները սկսված են։ 

«Խոսեցի նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, ով Պուտինի աշխատակազմի կողմից նշանակված պատասխանատուներից մեկի հետ օպերատիվ կապի մեջ է հայ ռազմագերիների, անհայտ կորածների հարցով և կրկին խնդրեցի, որ հնարավորինս արագ ռուսական կողմի միջամտությամբ Արցախում ռուս խաղաղապահները կարողանան փրկել մեր այն զինվորներին, որոնց վերաբերյալ կա տեղեկություն, թե մոտավորապես որ հատվածներում են գտնվում շրջափակման մեջ», – հայտնել է Զոհրաբյանը։

Նա կրկնել է, որ Վիտալի Բալասանյանը նշել է, որ որոնողական խմբերը արդեն կազմված են և աշխատում են։ 

«Հույս ունենանք, որ մենք կկարողանանք փրկել շրջափակման մեջ գտնվող մեր երեխաներին։ Ամեն րոպեն կարևոր է։ Ամեն ակնթարթը կարևոր է։ Հասկանալի պատճառով այս հարցի վերաբերյալ Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցչի դիմելը անիմաստ է, որովհետև Հայաստանում այսօր բացարձակ անիշխանություն է», – նշել է Զոհրաբյանը։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ