Առաջիկա վեց ամսում Երևան կմատակարարվի 8.6 մետրանոց 211 ավտոբուս.Մարության
25.05.2021,
12:32
Հայկ Մարությանը հայտնել է, որ առաջիկա վեց ամսում Երևան կմատակարարվի 8.6 մետրանոց 211 ավտոբուս

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Առաջիկա վեց ամսվա ընթացքում 8.6 մետրանոց, ցածր հատակով և բարձր ստանդարտներին համապատասխանող 211 ավտոբուս կմատակարարվի Երևան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Քիչ առաջ մի պայմանագիր ստորագրեցի, համաձայն որի ցածր հատակով և բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան, 8.6 մետրանոց 161 ավտոբուս առաջիկա վեց ամսվա ընթացքում կլինի մատակարարումը: Եվս մեկ պայմանագիր էլ արդեն կնքել ենք նույնատիպ 50 ավտոբուսի մատակարարման վերաբերյալ: Դրանք նույնպես Երևան կմատակարարվեն վեց ամսվա ընթացքում»,- նշել է Մարությանը:
Նրա խոսքով` այդ ավտոբուսներն աշխատում են CNG-ով (սեղմված բնական գազ է, որը բաղկացած է հիմնականում մեթանից), ինչը դասվում է կանաչ վառելիքների շարքը:–0–