Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
07.05.2022,
18:21
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։
Վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։
«Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է», - նշվել է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։-0-